Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Վարչապետը ժողովրդի սրտից խոսեց

Վարչապետը ժողովրդի սրտից խոսեց
20.10.2017 | 07:53

Մայրաքաղաքի ավտոճանապարհային խցանումների «դարդը» վարչապետ Կարեն Կարապետյանին էլ պատեց: Կառավարության երեկվա նիստում վարչապետը հստակ հանձնարարեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, Երևանի քաղաքապետին, ՀՀ գլխավոր ոստիկանապետին՝ քայլեր ձեռնարկել աշխատանքային օրերին առաջացող խցանումները նվազագույնի հասցնելու ուղղությամբ:

Ի՞նչ լուծումներ կառաջարկեն վերը նշված կառույցի ղեկավարները, պարզ կդառնա երկու ամսից: Իսկ մինչ այդ վարչապետը հիշեցրեց. «Ճանապարհային կանոնների խախտման դեպքերով տուգանքներին հավելվող տույժերը վերացվել են: Մշակված նոր վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի նախագծով նախատեսվել են նախազգուշացման ինստիտուտի կիրառման ճկուն մեխանիզմներ: Միաժամանակ փաստ է, որ աշխատանքային օրերին Երևանում առկա են խցանումներ, երթևեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են և պահանջում են լուծումներ: Մասնավորապես, խնդիրներ են առաջանում նաև ուղևորների նստելու կամ իջնելու դեպքերում, օրենքով սահմանված մեկ րոպե ժամանակահատվածի պահպանման մասով»: Այլ կերպ ասած, վարչապետը խոսեց ժողովրդի սրտից: Ի դեպ, երեկվա նիստում ՀՀ ոստիկանապետը ևս հետաքրքիր առաջարկով էր եկել: Այսուհետ վարորդները ստիպված մեկ ամիս չեն սպասի տրանսպորտային միջոցի վերահաշվ

արկմանը, գործող 30 օրը կրճատվում է 20 օրով՝ վարորդներին այս աչքալուսանքը տվեց Վլադիմիր Գասպարյանը և մանրամասնեց. «Ճանապարհային ոստիկանության ծառայության կողմից տրամադրվող՝ տրանսպորտի միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու, ինչպես նաև առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվարկման թույլտվություն տալու մասին որոշումները կտրամադրվեն տասնօրյա ժամկետում՝ գործող մեկ ամսվա փոխարեն»:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1756

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ